ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ -ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը
Տեղեկացնում ենք, որ 2020թ. մայիսի 15-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 3,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 7.25% տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 300 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 270,000 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 30,000 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:
Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 270,000 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 5 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 3,250,663,931 ( երեք միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն վեց հարյուր վաթսուներեք հազար ինը հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 7.2408%:
Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Հայտարարություն տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ գրանցման վկայական։
Էջը թարմացվել է` 09.06.2020 | 15:08
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: